Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Էդուարդ Շարմազանով. «Հարցը գտնվում է իրավական տիրույթում»

Էդուարդ Շարմազանով. «Հարցը գտնվում է իրավական տիրույթում»
13.12.2014 | 19:23

«Ցանկացած իրավախախտում մեր կուսակցության համար ընդունելի չէ, զոռբայությամբ և բիլակներով հարցերին լուծում տալը դատապարտելի է: Հարցը գտնվում է իրավական տիրույթում»՝ ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակմանը։

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ